Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:37

Անկլավների փոխանակումը կարող է կատարվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո. ԶԼՄ

Անկլավների փոխանակումը կարող է կատարվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո. ԶԼՄ

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակման հարցը օրակարգում կարող է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո՝ հանրային դժգոհություններից խուսափելու համար, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջարկում են Արծվաշենը փոխանակել Տիգրանաշենի հետ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է և պնդում է, որ տարածքային որևէ փոփոխություն պետք է իրականացվի բացառապես հանրաքվեով։

«Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն օգոստոսի 11-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և կսկսվի լայն հանրային քննարկում։ 

Ադրբեջանական կողմը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար նախապայման է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը՝ պնդելով, որ գործող Սահմանադրության մեջ տարածքային հավակնություններ է տեսնում։ Օգոստոսի 4-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն ազդանշաններ է ստանում Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթաց սկսելու և հնարավոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։

Սահմանադրության փոփոխությանն աջակցում է նաև Փաշինյանը՝ հայտարարելով, որ հռչակագիրը կոնֆլիկտներ հրահրող բնույթ ունի, և դրանից հրաժարվելը համապատասխանում է հենց Հայաստանի շահերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+