Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:02

Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կոլումբիայի Չոկո դեպարտամենտում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, X-ում հայտնել է Կոլումբիայի երկրաբանական ծառայությունը։
Ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 07:34-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սան Խոսե դել Պալմար քաղաքի շրջանում՝ 96 կմ խորության վրա։

«Մենք քիչ առաջ ուժգին երկրաշարժ զգացինք Չոկո դեպարտամենտում։ Մենք մտահոգված ենք հետցնցումներով»,- X-ում գրել է դեպարտամենտի նահանգապետ Նուբիա Կարոլինա Կորդոբա-Կուրին։

Նա հայտնել է, որ դեպարտամենտի կենտրոն Կիբդո քաղաքում կան տուժածներ և ավերածություններ։

Reuters-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Բոգոտայում և Վենեսուելայում։

Բոգոտայի քաղաքապետ Կառլոս Գալանն իր հերթին հայտնել է, որ կառույցների վնասման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Միևնույն ժամանակ, որոշ շենքերում առկա են ճաքեր, որոնք, ըստ նախնական տվյալների, չեն սպառնում դրանց կառուցվածքային ամբողջականությանը։

Ավելի ուշ ծառայությունը հայտնել է ևս երկու հետցնցման մասին։ Տեղական ժամանակով 08:18-ին Չոկոյի Նովիտա քաղաքում գրանցվել է 4,6 մագնիտուդով, իսկ Սան Խոսե դել Պալմարում՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժ՝ 88 կմ խորության վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+