Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:11

Իրանը հակամարտություն չի ցանկանում հարևան երկրների հետ․ Փեզեշքիան

Իրանը հակամարտություն չի ցանկանում հարևան երկրների հետ․ Փեզեշքիան

Իրանը բաց է երկխոսության համար և տարածաշրջանի բոլոր հարևան երկրներին համարում է եղբայրական պետություններ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է բանակցել, սակայն կպաշտպանի երկրի իրավունքներն ու շահերը։

«Մենք մահմեդական երկրներին մեր եղբայրներն ենք համարում։ Ինչո՞ւ պետք է մահմեդական երկրները հակամարտեն միմյանց հետ»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ Իրանը փորձում է կանխել տարածաշրջանի երկրների՝ Թեհրանի դեմ համախմբումը և բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ։

Փեզեշքիանի հայտարարությունը հնչել է Իրանի և տարածաշրջանի մի շարք երկրների հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ սկսած ռազմական գործողություններից հետո Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել նաև Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը Մեքքայում ստորագրել էին փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, որով երեք երկրներից որևէ մեկի նկատմամբ զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի նկատմամբ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+