Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:55

Հայաստանը Համաշխարհային բանկից և ԱԶԲ-ից շուրջ 350 մլն դոլարի վարկ կվերցնի

Հայաստանը Համաշխարհային բանկից և ԱԶԲ-ից շուրջ 350 մլն դոլարի վարկ կվերցնի

Հայաստանը Համաշխարհային բանկից և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) շուրջ 350 մլն դոլարին համարժեք վարկ կներգրավի՝ 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար, տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգից։

Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 170,3 մլն եվրո, որը համարժեք է շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի։ Վարկը տրամադրվելու է 28 տարի ժամկետով՝ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ Հունիսի 19-ի դրությամբ տարեկան տոկոսադրույքը կազմել է 3,932%։ Մայր գումարի մարումը կսկսվի 2036 թվականին և կավարտվի 2053 թվականին։

Վարկի տրամադրման նախապայման են Հայաստանում արդեն իրականացված բարեփոխումները ներդրումների պաշտպանության, մաքսային վարչարարության, մրցակցության, թվայնացման, կիբեռանվտանգության, կլիմայական քաղաքականության, արտանետումների կառավարման և օդի որակի վերահսկողության ոլորտներում։

ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի ևս 150 մլն դոլար։ Վարկը նախատեսված է 15 տարով՝ 3 տարվա արտոնյալ ժամկետով։ Հունիսի 3-ի դրությամբ դրա լողացող տոկոսադրույքը կազմել է 4,58%։ Մայր գումարի մարումը կսկսվի 2029 թվականին և կավարտվի 2041 թվականին։

ԱԶԲ-ի վարկի ստացման նախապայմաններն են հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման, պետական արժեթղթերի ու դրամական շուկաների զարգացման, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավման ուղղությամբ արդեն իրականացված միջոցառումները։

Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ 2026 թվականին միջազգային ֆինանսական կառույցներից ստացվելիք բյուջետային աջակցության վարկերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 950 մլն դոլար։

Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է շուրջ 13.6 մլրդ դոլար։ 

2026 թվականի պետական բյուջեով պակասուրդը սահմանված է շուրջ 1.47 մլրդ դոլար։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+