Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:15

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Անիի կամրջի վերականգնման ընթացքը

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Անիի կամրջի վերականգնման ընթացքը

Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, հայտնում է «Արմենպրես»-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ մայիսի 4-ին ստորագրված արձանագրությունը և պայմանավորվել շարունակել դրա հնարավորինս արագ իրականացմանն ուղղված աշխատանքները։

Կամրջի վերականգնման շուրջ քննարկումները շարունակվում են 2023 թվականից՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցից հետո։ Անիի պատմական կամուրջը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա, և համարվում է միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ։

Ապրիլի 28-ին Կարսում կայացած մեկ այլ համատեղ աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում Հայաստանն ու Թուրքիան քննարկել էին նաև Գյումրի-Կարս երկաթուղու հնարավոր վերագործարկումը՝ ընդգծելով տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման կարևորությունը։

Հայաստանն ու Թուրքիան Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունը ստորագրել էին մայիսի 4-ին՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+