Հայաստանի տարածքում օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին քամու արագությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժգնանա մինչև 12-15 մ/վ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +35-37 աստիճան, երեկոյան՝ +30-32 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +25-30 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-35 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +22-27 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-27 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-27 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-33 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +32-37 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +35-37 աստիճան, հովտային շրջաններում՝ +36-38 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +36-38 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +36-38 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +26-28 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-35 աստիճան։
Yandex.com-ի տվյալներով՝ Արցախում ցերեկը կանխատեսվում է մինչև +29 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







