Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոմբինատը հանձնվել է էկոնոմիկայի նախարարությանը

Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոմբինատը հանձնվել է էկոնոմիկայի նախարարությանը

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Համապատասխան որոշումը Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է հուլիսի 30-ին՝ բավարարելով գերատեսչության ներկայացրած հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել էր հուլիսի 29-ին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։

Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2023 թվականի հոկտեմբերի 9-ին։

Այս գործով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել ընկերության բաժնետոմսերը, 75 անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, մասնակցություն 38 իրավաբանական անձում, ինչպես նաև 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ։

Մասնավորապես, դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել՝

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը
— 75 անշարժ գույք (այդ թվում՝ 52 բնակարան Նոր Նորքում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր)
— 10 գույքի շուկայական արժեք
— 42 տրանսպորտային միջոց։

Մասնակցություն 38 իրավաբանական անձում, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի Ավտոտրանս», «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ները և այլ ընկերություններ. 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ։

Հուլիսի 15-ին դատարանը դատախազության միջնորդությամբ պետության կառավարմանն ու պահպանմանն էր հանձնել նաև «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը։ Գործարարից բռնագանձված «Մուլտի Ուելնես» համալիրն էլ հանձնվել էր Երևանի քաղաքապետարանին։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։

Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, զուգահեռ իրականացվում են ակցիաներ՝ դրանք բացելու պահանջով, «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել էր պետության կառավարմանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+