Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:16

ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը. ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են Իրանի ցամաքային շրջափակման հնարավորությունը. ԶԼՄ

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի հնարավոր ցամաքային շրջափակումը, հայտնել է The Telegraph-ը։

Ըստ հրապարակման՝ այս նախաձեռնությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից դիտարկվող մի քանի տարբերակից մեկն է՝ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու համար։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե պարզապես փակվի սահմանը։ Ենթադրենք՝ Իրանը չի կարողանա ոչինչ ո՛չ ներմուծել, ո՛չ էլ արտահանել։ Ինչ ասես կարող է տեղի ունենալ»,- լրատվականին տված հարցազրույցում ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ պարբերականի՝ նման պլանը, հավանաբար, ԱՄՆ-ից և Իսրայելից կպահանջի ճնշում գործադրել իսլամական հանրապետության հարևանների և տարածաշրջանային գործընկերների վրա, որպեսզի վերջիններս խստացնեն հսկողությունը սահմանային անցակետերում կամ փակեն դրանք՝ սահմանափակելով արտահանման և ներմուծման հոսքը։

Իրանը սահմանակից է Իրաքին, Թուրքիային, Պակիստանին, Աֆղանստանին, Թուրքմենստանին, Հայաստանին և Ադրբեջանին։

Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերն Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից ի վեր հարձակումների մի քանի փուլ էին իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ դա արվել էր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Թեհրանը պատասխանել էր Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան բազաներին հասցված հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել էր Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+