Հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։
Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոնիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Նախշքարյանը ձերբակալվել էր ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Նախշքարյանը ղեկավարում է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Շիրակի գրասենյակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







