Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:23

Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. Սուրենյան

Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. Սուրենյան

Չնայած նախորդ տարիներին հուլիսի վերջին գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճաններին, ընթացիկ տարում 40 աստիճանը գերազանցող տաքություն դեռևս չի արձանագրվել, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա հինգ օրն Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կտատանվի +35…+36 աստիճանի սահմաններում։

Հիդրոօդերևութաբանի տվյալներով՝ հուլիսի վերջին տասնօրյակն ավանդաբար աչքի է ընկնում բարձր ջերմային ֆոնով։ 2017 թվականի հուլիսի 29-ին Արարատյան դաշտում (մասնավորապես՝ Մեղրիի, Մեխակավանի կամ Երևանի ցածրադիր հատվածներում) օդի ջերմաստիճանը հասել էր +42,6 աստիճանի, ինչը համարվում է օդերևութաբանական պատմության մեջ դիտված ամենաբարձր ցուցանիշը։

Սուրենյանի խոսքով՝ նախորդ տարվա հուլիսի վերջին նույնպես բավականին շոգ եղանակ էր հաստատվել. հուլիսի 30-ից Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել էր +40…+41 աստիճանի, իսկ ցածրադիր այլ հատվածներում՝ մինչև +41.5 աստիճանի։

Այս տարի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ հասնելով +38…+39 աստիճանի, նշել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+