Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+1°
  • Կապան+4°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 10:36

Թրամփը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով խաղաղության հնարավորությանը. ԶԼՄ

Թրամփը լավատեսորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով խաղաղության հնարավորությանը. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության հարցում, հայտնել է The Wall Street Journal-ը թերթը ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարն ու նրա թիմը պատրաստ են կառուցողական դեր խաղալ հակամարտության ավարտի հարցում և փոխգործակցել երկու կողմի հետ։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Թրամփը լավատեսորեն է գնահատում խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարները։ WSJ-ն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին փոխանցել է, որ կցանկանար հակամարտության ավարտ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, ակնհայտորեն, փոխել է իր մոտեցումն Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ, սակայն Ռուսաստանն, ամեն դեպքում, կկատարի իր առջև դրված խնդիրները։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսին մի քանի անգամ հարվածել էին ՌԴ-ում գտնվող Wildberries-ի լոգիստիկ համալիրներին։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկու և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալի վրա հարձակումների հետևանքով զոհվել էր գիշերային հերթափոխի 7 աշխատող, ևս 24-ը՝ վիրավորվել: Հուլիսի 22-ին հարձակման էին ենթարկվել Կրասնոդարի և Նևիննոմիսկի լոգիստիկ կենտրոնները։

Ուկրաինական այս հարձակումների ֆոնին հուլիսի 23-ին Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն էր սահմանել, որն ամենախոշորն է վերջին չորս տարվա ընթացքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+