Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:18

Հայաստանի հավաքականը հաղթել է հրաձգության աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայաստանի հավաքականը հաղթել է հրաձգության աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայաստանի հրաձգության հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում՝ նվաճելով 9-ը մրցանակ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնել է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Մրցաշարն անցկացվել է հուլիսի 20-26-ը՝ Տալլինում։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները դարձել են աշխարհի չեմպիոններ։

Մեծահասակների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։ Նրանք Հովհաննես Մարգարյանի հետ հաղթել են նաև թիմային մրցաշարի «նորմալ վազք» մրցաձևում։

Երիտասարդների աշխարհի առաջնությունում Աիդա Ազատյանը նվաճել է 2 ոսկե մեդալ։

Տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով, արծաթե մեդալ է ստացել «խառը վազք» մրցաձևում և 2 բրոնզե մեդալ՝ 50 մետր հեռավորության թիմային մրցումներում։ Եվս մեկ բրոնզե մեդալ անհատական հաշվարկում նվաճել է Մինասյանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է 12 հրաձիգ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+