Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:21

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը, հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«ԿԸՀ-ն վերադարձրեց միջնորդությունը, ինչը նշանակում է, որ որևէ խափանման միջոց՝ այդ թվում կալանք կամ տնային կալանք, չի կիրառվի»,- նշել է փաստաբանը։

Միևնույն ժամանակ, Վարդևանյանն ընդգծել է, որ պաշտպանական կողմն անընդունելի է համարում ԿԸՀ-ի ավելի վաղ կայացրած որոշումը, որով համաձայնություն էր տրվել Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելուն։

«Ինձ համար ինչն է կարևոր, որ հիմա ընդգծենք․ այն փաստը, որ մեղադրանք առաջադրելու գործընթացի վերաբերյալ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել, դա մեզ համար նույնչափ անընդունելի է»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ իր գնահատմամբ՝ այդ որոշումը ևս պետք է վերադարձվի։

Անդրադառնալով դատախազության կողմից միջնորդությունը կրկին ներկայացնելու, այդ թվում՝ արդեն Ազգային ժողով տանելու հնարավորությանը՝ Վարդևանյանը նշել է, որ իրավական տեսանկյունից հիմքեր չի տեսնում։

«Ողջամտության սահմաններում ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ նոր իրավական աբսուրդներ կտեսնենք, կամ Կարապետյանի նկատմամբ հետապնդումների, աբսուրդային միջամտությունների ինչ նոր դրսևորումներ կտեսնենք։ Պարզապես իրավական տեսանկյունից կարող եմ ասել, ողջամիտ իրավունքի պայմաններում դա հնարավոր չէ»,- ընդգծել է Վարդևանյանը։

Ավելի վաղ դատախազությունն Armenia Today-ին հայտնել էր, որ չի կարող բացահայտել միջնորդության բովանդակությունը՝ «նախաքննության շահերից ելնելով»։ Կարապետյանը գլխավորում է խորհրդարանում 29 մանդատ ունեցող քաղաքական երկրորդ ուժը։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանը պատրաստվում է վերցնել մանդատը։ 

Կարապետյանը մայիսին հայց էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված և իրականությանը չհամապատասխանող այն տեղեկությունները, թե թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+