ԿԸՀ-ն, քննելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել, ԿԸՀ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա պարզաբանել է, որ սա չի նշանակում Կարապետյանի ազատազրկումը, քանի որ այդ հարցը քննվում է առանձին։
«Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ-ն կրկին պետք է համաձայնություն տա։ Նարեկ Կարապետյանն արդեն իսկ պատգամավոր է, այլ հարց է, որ նա լիազորությունները չի ստանձնել, ինչպես մեզնից յուրաքանչյուրը»,- նշել է փաստաբանը։
Վարդևանյանի խոսքով՝ պատգամավորի կարգավիճակը և լիազորությունների ստանձնման հարցը կքննարկվի ԿԸՀ-ի15։30-ին նախատեսված դռնփակ նիստում։





































