Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:10

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, ասված է փառատոնի կայքում։

Կինոփառատոնի պրեմիերան նախատեսվում է անցկացնել Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA)։ Այս նախաձեռնությունը կդառնա կինոփառատոնի մշտական բաղադրիչը՝ նպատակ ունենալով կինոարվեստի միջոցով տոնել ու արժևորել հայերենը՝ որպես ստեղծագործական լեզու:

Արևմտահայերենի մասին կինոփառատոնի համատնօրեն Տաթևիկ Այվազյանն ասել է, որ այն բանաստեղծների, պատմիչների, երգերի ու երազանքների լեզու է, որով խոսում և որը սիրում են ամբողջ աշխարհում:

Նրա խոսքով՝ լոնդոնյան ICA-ում արևմտահայերենի համար մշտական հարթակի տրամադրումը կնպաստի լեզվի դերի բարձրացմանը և հնարավորություն կստեղծի արևմտահայերենով ստեղծագործող կինոգործիչների համար ներկայացնել իրենց աշխատանքները և ստանալ ավելի լայն ճանաչում։

AFS London-ն ստեղծվել է ԱՄՆ-ում գործող AFS կազմակերպության նախաձեռնությամբ՝ Կիրա Ադիբեկովի և Այվազյանի համահիմնադրմամբ՝ նպատակ ունենալով լրացնել Միացյալ Թագավորությունում հայկական կինոյի մշտական հարթակի բացը: The Guardian պարբերականն իր գրախոսականում նշել է, որ այն արագորեն հաստատում է իր տեղը Մեծ Բրիտանիայի հայ համայնքում: 2026 թվականին կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 3-6-ը՝ ICA-ում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+