Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:45

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ

Ադրբեջանում կանցկացվեն «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի մասնակցությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ադրբեջանում անցկացվել է զորավարժությունների պլանավորման համաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի պատվիրակությունները։

Համաժողովի նպատակն է ընդլայնել մասնակից երկրների զինված ուժերի համագործակցությունը, կատարելագործել զինծառայողների հմտությունները, խթանել փորձի փոխանակումն ու նպաստել խաղաղության և անվտանգության ապահովմանը։

2026 թվականին Ադրբեջանը մի շարք համատեղ ռազմական միջոցառումներ էր անցկացրել։ Փետրվարին Արաբական Միացյալ Էմիրությունների և Ադրբեջանի զինված ուժերը կազմակերպել էին «Խաղաղության վահան-2026» օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, իսկ ապրիլին Թուրքիան և Ադրբեջանը Թուրքիայի Կարս քաղաքում անցկացրել էին «Հեյդար Ալիև-2026» զորավարժությունները։

Հունիսի վերջին ադրբեջանցի զինծառայողները մասնակցել էին Թուրքիայում անցկացված Anatolian Eagle-2026 միջազգային թռիչքամարտավարական զորավարժություններին, որոնց ներգրավված էին նաև Թուրքիայի և Եգիպտոսի զինվորականները։

Հուլիսի 16-ին Ադրբեջանը նաև հայտարարել էր Թուրքիայի և Վրաստանի հետ նոյեմբերին նախատեսված Eternity-2026 համակարգչային հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+