Բանգլադեշի 7 շրջանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, ևս 39-ը՝ տուժել, հայտնել է Business Standard պարբերականը:
«Երկրի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում ջրհեղեղների հետ կապված իրավիճակը վատթարացել է անդադար տեղացող տեղատարափ անձրևների, գետերի վերին հոսանքներում ջրի մակարդակի բարձրացման և սողանքների պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ:
Ընդհանուր առմամբ՝ տարերքի մոլեգնումն ազդել է Բանգլադեշի ավելի քան մեկ միլիոն բնակչի վրա, գրում է պարբերականը։
Prothomalo պորտալի հաղորդմամբ՝ ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևներն սկսվել էին հուլիսի 4-ին՝ Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող Չատոգրամ (Chattogram) մարզում։ Հետագայում ջրհեղեղները տարածվել են նաև հարևան շրջաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







