Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:23

ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների գործով ամբողջական որոշումը

ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների գործով ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկած քաղաքական 7 ուժի դիմումների վերաբերյալ որոշման ամբողջական տարբերակը։

Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան»,  «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել էր 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել էր շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հուլիսի 4-ին ՍԴ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։

Դիմող քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, որոշ դեպքերում՝ սահմանել մանդատների բաշխման այլ կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Նրանք պնդել էին, որ ընտրական գործընթացում կային վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրողների նկատմամբ ճնշումներ, քարոզարշավի անհավասար պայմաններ, ընտրախախտումներ և այլ խախտումներ, որոնք, ըստ նրանց, ազդել են քվեարկության արդյունքների վրա։

Սահմանադրական դատարանը, գնահատելով դիմումներում ներկայացված փաստարկներն ու ապացույցները, եզրակացրել է, որ դրանք բավարար հիմք չեն ԿԸՀ-ի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումն անվավեր ճանաչելու համար։

Դատարանը նշել է, որ «դիմողների ներկայացրած փաստարկները չեն հիմնավորում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու անհրաժեշտությունը» և որոշել է մերժել բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի թիվ 259-Ա որոշումը։

ՍԴ դիմած 7 քաղաքական ուժից 5-ը հայտարարել էր համատեղ գործողությունների և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+