Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:07

Իսլամաբադը հնարավոր է դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացման հիմնական հարթակ. ԶԼՄ

Իսլամաբադը հնարավոր է դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացման հիմնական հարթակ. ԶԼՄ

Իսլամաբադն ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հնարավոր վայրն է, Dawn-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։

«Տեխնիկական բանակցությունների համար կա երկու հնարավոր վայր՝ Իսլամաբադը և Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրը։ Այնուամենայնիվ, Իսլամաբադն ավելի հավանական տարբերակ է»,- ասել է դիվանագիտական աղբյուրներից մեկը։

Ակնկալվում է, որ տեխնիկական բանակցությունները տեղի կունենան հուլիսի 11-ին, թեև անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշման մասին դեռ չի հայտարարվել։

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի, պատժամիջոցների մեղմացման և արտերկրում սառեցված իրանական ակտիվների վրա։ Ակնկալվում է նաև, որ քննարկումները կվերաբերեն տարածաշրջանային անվտանգության հարցերին, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում կայունության պահպանմանն ու Լիբանանում վերջերս համաձայնեցված հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը։

Հուլիսի 11-ի հանդիպումը նպատակ ունի առաջ մղել երկու շաբաթ առաջ ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով հաստատված շրջանակը, որը կողմերին 60 օր ժամանակ էր տվել Իրանի միջուկային ծրագրի և հարակից հարցերի շուրջ համապարփակ համաձայնագիր մշակելու համար։

Բանակցությունները ժամանականավորապես հետաձգվել էին Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի բազմօրյա պետական հուղարկավորության արարողությունների պատճառով։ Իրանցի պաշտոնյաները նշել են, որ Թեհրանի պատվիրակության կազմը կհայտարարվի հուղարկավորության արարողությունների ավարտից հետո։

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Կատարի և Պակիստանի միջնորդները շարունակել են նպաստել անուղղակի շփումներին բանակցությունների դադարի ժամանակ՝ կենտրոնանալով Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության ապահովման և Շվեյցարիայում հունիսյան բանակցություններից հետո համաձայնեցված 60-օրյա հրադադարի պահպանման վրա։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ վերջին բարձր մակարդակի բանակցությունները տեղի էին ունեցել Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրում՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Այդ բանակցությունների արդյունքում մշակվել է այն, ինչ բանակցողներն անվանել են «ճանապարհային քարտեզ»՝ Իրանի միջուկային ծրագիր, պատժամիջոցների մեղմացում՝ ծովային անվտանգությունը և տարածաշրջանային դեէսկալացիան ընդգրկող ավելի լայն համաձայնագրի հասնելու համար։

Բանակցություններին ծանոթ պաշտոնյաները հայտնել են, որ բարձր մակարդակի ուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Դոհայում հուլիսի երրորդ շաբաթվա ընթացքում, երբ տեխնիկական խմբերն ավարտեն աշխատանքը հնարավոր համաձայնագրի մանրամասների շուրջ։

Մինչդեռ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում էին սուր խոսքային մեղադրանքներ փոխանակել Խամենեիի հուղարկավորության ժամանակ։

Ելույթ ունենալով Ռաշմոր լեռան մոտ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել էր հուղարկավորության արարողությունը՝ ասելով, որ Վաշինգտոնն «Իրանին մեկ շաբաթ արձակուրդ է տվել հուղարկավորության համար, քանի որ իրենք բարի են»։

«Մենք մեկ օրում հաղթեցինք Վենեսուելային և ջախջախեցինք Իրանին: Նրանք մեռնում են հաշտվելու համար. նրանք այնքան շատ են ուզում հաշտվել»,- ասել է նա ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունների մեկնարկին նվիրված ելույթի ժամանակ, հաղորդել էր Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն արդարություն կփնտրի ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ հավելելով, որ դա «կմնա անփոփոխ նպատակ»։

Նշվել է նաև, որ հանգուցյալ Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողություններին տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների ներկայությունը նրա հեղինակության և իրանցի ժողովրդի մեծության հստակ վկայությունն են։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «աստվածային հատուցումը» «հեռու չէ», հայտնել է IRNA պետական լրատվական գործակալությունը։

Իր ուղերձում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ղեկավար, դերծովակալ Ալի Օզմաեին ասել է, որ ինքն ու իր անձնակազմն «ուխտում են Աստծուն, որ հետևելով նահատակների գաղափարներին՝ ուժով և անսասանությամբ կշարունակեն Իսլամական աշխարհի (Ումմայի) նահատակված առաջնորդի ուղին»։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին խիստ նախազգուշացում է հնչեցրել Հորմուզի նեղուցում «արտատարածաշրջանային ուժերի» ցանկացած ռազմական գործունեության դեմ՝ ընդգծելով, որ Թեհրանը լարվածություն ստեղծողներին «լիարժեք պատասխանատվության» կենթարկի իրենց գործողությունների համար։

«Հորմուզի նեղուցն արտատարածաշրջանային ուժերի ռազմական ցուցադրությունների թատերաբեմ չէ»,- գրել է Ղարիբաբադին X-ի իր էջում։

Իրանի խորհրդարանի խոսնակ և գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հակադարձել է Թրամփի վերջին հայտարարություններին՝ Իրանի պարենային վիճակի վերաբերյալ։

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները վերսկսվել էին երկու երկրների միջև ռազմական լարվածության ֆոնին։ Հունիսի 18-ին կողմերը հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, իսկ հունիսի 21-ին Շվեյցարիայում ավարտվել էր բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում տեխնիկական բնույթ էր կրել։

Հունիսի 28-ին ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել էին դադարեցնել փոխադարձ հարվածները և Դոհայում քննարկել Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը։ Հուլիսի 1-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Կատարում ընթացող ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները «լավ» էր որակել։ 

Կարդացեք նաև՝
Իրանը հաստատում է Խամենեիի մահը
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+