Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:07

Կինոգործիչ Ջո Մանգանյելոն հայտնել է իր հայկական արմատներին նվիրված գրքի մասին

Կինոգործիչ Ջո Մանգանյելոն հայտնել է իր հայկական արմատներին նվիրված գրքի մասին

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր և ծագումով հայ ռեժիսոր Ջո Մանգանյելոն Bloodlines վերնագրով («Արյունակցական կապեր») հուշագրություններ լույս կընծայի: Նա այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում։

Ըստ հրատարակիչների՝ գիրքը հրատարակվելու է հոկտեմբերի 13-ին՝ Avid Reader Press (Simon & Schuster-ի մասնաճյուղ) հրատարակչության կողմից և կդառնա «խորապես անձնական և էմոցիոնալ առումով մասշտաբային պատմություն»:

Գրքում դերասանը պատմում է ծանր աուտոիմուն հիվանդությունների դեմ յոթնամյա պայքարի մասին, որոնք ախտահարել էին նրա մաշկը, վահանաձև գեղձը, աչքերը, թոքերն ու մարսողական համակարգը: Նա նաև նկարագրում է իր գոյաբանական ճգնաժամը և տևական բուժումը, որն ավանդական բժշկությունը չի կարողացել հաղթահարել:

«Այդ ժամանակաշրջանը խելահեղ էր. քրոնիկ ցավեր, օրգանի անդամահատում, էքզիստենցիալ ճգնաժամ և գոյատևման երկարատև պայքար, որի առջև բժիշկներն անզոր գտնվեցին»,- ասվում է հուշագրությունների համառոտագրության մեջ։

Ըստ Մանգանյելոյի՝ ապաքինում փնտրելիս նա դիմել է ոչ ավանդական մեթոդների, այդ թվում՝ հոգևոր և ծիսական պրակտիկաների, ինչպես նաև ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը: Հետազոտության ընթացքում նա բացահայտել է իր հայկական արմատները:

«Սա իմ կյանքի ամենադաժան ու ծանր ժամանակն էր… բայց, միևնույն ժամանակ, այն դարձավ իմ մեծագույն արկածը»,- գրել է նա։

Մանգանյելոն հույս է հայտնել, որ իր փորձը կօգնի ընթերցողներին հույս և ըմբռնում գտնել կյանքի բարդ հանգամանքներում:

Նրա մայրական մեծ տատը՝ Թերվիզ Դարաքջյանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածներից էր: Նա կորցրել էր ամուսնուն և 8 երեխային, սակայն կարողացել էր ողջ մնալ և պահպանել ընտանիքի պատմությունը։

Դերասանը նախկինում ևս բազմիցս պատմել էր իր հայկական արմատների մասին, այցելել իր նախնիների պատմական հայրենիք և ընդգծել ընտանեկան պատմության պահպանման կարևորությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+