Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հովհաննավանքի գործով ոստիկանության անգործությունը

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Հովհաննավանքի գործով ոստիկանության անգործությունը

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հայցն Արագածոտնի մարզի Հովհաննավանքի գործով՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նշել է, որ վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը: Նա հիշեցրել է, որ գործը վերաբերում էր կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին։

Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։

Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումներ։

Դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ոչ թե անտեսել Մայր Աթոռի դիմումները, այլ օրենքով սահմանված կարգով ժամանել դեպքի վայր, ուսումնասիրել ներկայացված փաստաթղթերը և կատարել այն գործողությունները, որոնք նախատեսված են սեփականության իրավունքի պաշտպանության համար։

Ըստ փաստաբանի՝ վճռի կարևորագույն իրավական հետևությունն այն է, որ թեև եկեղեցին բաց է հավատացյալների համար, սակայն դրա բոլոր հատվածները չունեն նույն իրավական կարգավիճակը։ Խորանը, ատյանը և ավանդատունը բացառապես եկեղեցական ծառայության համար նախատեսված տարածքներ են:

Ըստ վարչական դատարանի՝ սահմանադրությամբ և օրենքով եկեղեցու ներքին կազմակերպման, եկեղեցական ծառայության իրականացման, ինչպես նաև եկեղեցու պաշտամունքային տարածքների օգտագործման կարգի սահմանումն ու դրանցում գտնվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի որոշումը վերապահված է բացառապես եկեղեցու իրավասու մարմիններին:

Հունիսի 19-ին վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով ոստիկանության անգործությունը։

Փետրվարին դատարանը եկեղեցուն պարտավորեցրել էր ապահովել կարգալույծ քահանաներ Արամայիս Թախմազյանի (նախկինում Տեր Թադե-խմբ․) և Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ասատրյանի (նախկինում Տեր Արամ-խմբ․) պաշտոնավարումը՝ որպես հոգևոր հովիվներ։

Ասատրյանը և Թախմազյանը 2025-ին միացել էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո վեհափառի կողմից կարգալույծ էին հռչակվել։ Նրանք, սակայն, չեն ընդունում այդ կարգավիճակը՝ շարունակելով ծեսեր մատուցել, որոնց երբեմն ներկա էր գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+