Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:17

Վարչապետը մերժել է արևմտյան թևի հետ ընտրությունների գնալու առաջարկը

Վարչապետը մերժել է արևմտյան թևի հետ ընտրությունների գնալու առաջարկը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, սակայն մերժում է ստացել։ Նա այս մասին պատմել է Factor-ի հարցազրույցում։

Նա նշել է, որ թեև «արևմտյան արժեքներ կրող ուժերը» խորհրդարան չեն մտել, սակայն ընտրությունների արդյունքն իրենց համար հաղթանակ էր, քանի որ «կանխվել է ռուսական ազդեցության ուժերի՝ իշխանության գալը»։

«Ես ասել եմ՝ հաղթանակ կհամարեմ, եթե Հայաստանի քաղաքական ուղեգիծը չփոխվի, և ռուսական ազդեցության քաղաքական ուժերը չգան իշխանություն։ Համարում եմ, որ այսօր Ռուսաստանի՝ նման կարգի միջամտության, ընտրական տուրիզմի ներդրման, փողային նման ներհոսքի ներմուծման և ընտրակաշառքի բաժանման պարագայում, երբ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել և «ո’չ» ասել ռուսական ուղղությանը, դա նաև իմ հաղթանակն է, դա նաև արևմտյան թևի հաղթանակն է, որն իրականություն դարձավ»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ արևմտյան թևի ամբողջական միավորումը կարող էր իրականացնել միմիայն իշխանությունը, ինչը տեղի չունեցավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրել է «բալանսավորման» քաղաքականություն։

Ըստ Սարգսյանի՝ չնայած Ռուսաստանը չի կարողացել իրենց ձեռնտու ուժերին իշխանության բերել, սակայն Հայաստանի խորհրդարանում կարողացել է ձևավորել իր շահերն սպասարկող հստակ բևեռ։ Նա ԱԺ նոր կառուցվածքը բնութագրել է ՔՊ-ից և «ակնհայտորեն ռուսամետ կողմնորոշման ընդդիմադիր ուժերից» կազմված խորհրդարան։

Այս ուժերի գործունեությունը, ըստ նրա, ուղղված է լինելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մշտական օրակարգում պահելուն և իշխանության ցանկացած քայլ քննադատելուն, որը կարող է դիտարկվել որպես հեռացում Մոսկվայից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):

Ընտրություններին մասնակցած ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել, առաջարկել անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ մանդատների բաշխման այլ կարգ կիրառել։ Քննությունը մեկնարկել էր հունիսի 26-ին, իսկ ՍԴ որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+