Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:47
Շտապ Դատարանը երկարաձգել է Շաքիում հայ ընտանիքի վրա հարձակված ադրբեջանցու կալանքը 1 րոպե առաջ

Կառավարությունը փոփոխել է Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի պայմանները

Կառավարությունը փոփոխել է Արցախից տեղահանվածների բնակարանային ծրագրի պայմանները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում։ Կառավարության նիստն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ալիքը։

Փոփոխությունները վերաբերում են բնակարանային հավաստագրերի ստացման կարգին, կանխավճարին, դրական մնացորդի օգտագործմանը և ձեռք բերված գույքի պաշտպանությանը։

Որոշման համաձայն՝ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա, ապա երեխան կհամարվի այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամ, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան։ Դատարանի որոշման բացակայության դեպքում երեխան կհամարվի մոր ընտանիքի պարտադիր անդամ, իսկ հայրը կկարողանա դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց երեխայի։

Կառավարությունը նաև սահմանել է, որ ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կկազմի հավաստագրով հասանելիք գումարի 20%-ը։ Այն կվճարի պետությունը։ Երեք ամսվա ընթացքում ցուցանիշը կարող է վերանայվել․ եթե հավաստագրերի իրացման դինամիկան ցածր լինի, կանխավճարի չափը կարող է սահմանվել 30%։

Փոփոխություններով նախատեսվում է նաև ընդլայնել դրական մնացորդի օգտագործման հնարավորությունները։ Այժմ այն կարող է ուղղվել ոչ միայն գույքի վերանորոգմանը, այլև անհատական բնակելի տան վերակառուցմանը, տնամերձ տարածքի կառուցապատմանը, տանիքի փոխարինմանը, հարկ ավելացնելուն և այլ աշխատանքների։

Բացի այդ, ընտանիքները կկարողանան ծրագրով սահմանված դրական մնացորդի սահմանաչափի շրջանակում ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր։ Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում նախկինում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կկարողանան միավորել այդ ընտանիքի արդեն իրացված հավաստագրի հետ։

Ծրագրում նաև ամրագրվել է, որ տրամադրվող ֆինանսական աջակցությունը, հիփոթեքային վարկը և այդ վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը չեն կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել ծրագրի մասնակցի այլ պարտավորությունների դիմաց։ Այս կետին առաջարկվել է տալ հետադարձ ուժ, որպեսզի կարգավորումը տարածվի նաև արդեն վարկավորվածների վրա։

Աջակցության դադարեցման և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելու դեպքում պետությունն ապահովելու է տվյալ գույքի ձեռքբերման կամ կառուցման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկից բխող՝ գործընկեր ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա չմարված պարտավորությունների մարումը։

Կառավարությունը նաև ընդլայնել է միջգերատեսչական հանձնաժողովի լիազորությունները։ Այն կկարողանա ուսումնասիրել այն դեպքերը, երբ ընտանիքը Հայաստանում ունի բնակելի անշարժ գույք, որի բնակելի մակերեսը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չի գերազանցում 12 ք/մ-ը, սակայն այդ փաստը Կադաստրի կոմիտեի տվյալներով հնարավոր չէ արձանագրել։ Հանձնաժողովը նաև կկարողանա ուսումնասիրել անշարժ գույքի կամ գնման իրավունքի օտարման հանգամանքները, եթե գույքն օտարվել է հիմնավոր պատճառով։

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է 6 տարին չլրացած երեխաներին։ Եթե ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված տեղահանվածների տվյալների շտեմարանում, ապա այդ ընտանիքի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխան կհամարվի ծրագրի մասնակից՝ անկախ վերոնշյալ շտեմարանում նրա տվյալների առկայությունից։

Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար միջգերատեսչական հանձնաժողովի կազմում առաջարկվել է ներառել նաև Պաշտպանության նախարարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+