Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:42

Մոսկվան Երևանից որոշում է սպասում ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ. ՌԴ ներկայացուցիչ

Մոսկվան Երևանից որոշում է սպասում ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ. ՌԴ ներկայացուցիչ

Մոսկվան Երևանից որոշում է սպասում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար։ Վասիլևը հավելել է, որ ՀՀ-ն պետք է այդ մասին տեղեկացնի Ռուսաստանին։

ՀԱՊԿ գործունեությանը Հայաստանի մասնակցության հստակեցման վերաբերյալ կազմակերպությունից և պաշտոնական Մոսկվայից մի շարք հայտարարություններ են հնչել։

ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին Փաշինյանը հայտարարել էր 2024 թվականի ապրիլին՝ ընդգծելով, որ 2021-2022 թվականներին կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։ 2026 թվականի հունիսին նա կազմակերպությունից դուրս գալը համարել էր հաջորդ տրամաբանական քայլը և հայտարարել, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի հեռացման որոշման դեպքում Երևանը դա կընդունի ի գիտություն։

Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր էր համարել ՀԱՊԿ կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որը նախատեսում է միջոցների կիրառում՝ պարտավորությունները չկատարող անդամների նկատմամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը հունիսի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 2-րդ տարին է՝ չի վճարում կազմակերպության անդամավճարները։ Նրա խոսքով՝ դե ֆակտո երկիրը գործնականում չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, դե յուրե մնալով անդամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+