Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:07

Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, հայտնել է «ՌԻԱ Նովստին»՝ հղում անելով Reuters գործակալությանը։

«ԱՄՆ-ի հետ Շվեյցարիայում բանակցությունների առաջին փուլն ավարտվել է»,- նշում է հրատարակությունը։

Բյուրգենշտոկում փակ դռների հետևում տեղի է ունեցել տեխնիկական հանդիպում՝ միջնորդ երկրներ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։

Tasnim-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական պատվիրակության անդամները դեմ էին ձեռքսեղմումներին և համատեղ լուսանկարվելուն։

IRIB-ի փոխանցմամբ՝ բանակցությունների դադարից հետո Իրանի պատվիրակությունը երկկողմ խորհրդակցություններ է սկսել կատարական կողմի ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ Tasnim-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո իրանցի բանակցողները լքել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման վայրը։

«Թիմը լքել է վայրը՝ որպես բողոքի նշան»,- գործակալությանը հայտնել է պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։

Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում մեկնարկել էին բարձր մակարդակի բանակցություններ, որոնց օրակարգի առաջին հարցը, ԶԼՄ-ների տեղեկություններով, Լիբանանում հրադադարի հաստատումն է։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+