Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Չենք ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կաշխատենք ՀՀ-ի հետ․ Զատուլին

Չենք ընդունում ընտրությունների արդյունքները, բայց կաշխատենք ՀՀ-ի հետ․ Զատուլին

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Московский комсомолец-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն չի ընդունում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները որպես արդար և օբյեկտիվ։

«Չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես արդար և օբյեկտիվ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը, միաժամանակ, կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հաշվի առնելով երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։

Զատուլինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է զարգացնել «փաստացի կապերը» Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, սակայն դրանք, նրա գնահատմամբ, ձևավորվել են «անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»։ Նա նշել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հայաստանում առկա իրողությունները, սակայն «չի կարող դրանք ճանաչել դե յուրե»։

Պատգամավորը նաև նշել է, որ ՌԴ դեսպանը դեռ չի վերադարձել Հայաստան՝ հիշեցնելով, որ նա ընտրություններից առաջ մեկնել էր խորհրդակցությունների։

Մայիսին Զատուլինը հայտարարել էր, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+