Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:52

Հայաստանի պետական պարտքը 3 ամսում ավելացել է 11 մլրդ դրամով

Հայաստանի պետական պարտքը 3 ամսում ավելացել է 11 մլրդ դրամով

Հայաստանի պետական պարտքը 3 ամսում ավելացել է 11 մլրդ դրամով (մոտ 28-29 մլն դոլար-խմբ․) և հատել 14,5 մլրդ դոլարի շեմը, վկայում են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տվյալները։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

Նախարարը հստակեցրել է, որ 11 մլրդ դրամն ավելացել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2026-ի մարտի 31-ն ընկած ժամականակահատվածում։

«Մարտի 31-ի դրությամբ՝ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 311 մլրդ դրամ, որը դեկտեմբերի 31-ի համեմատ՝ ավելացել է 11 մլրդ դրամով։ Դոլարով արտահայտված մեր պարտքը կազմում է 14 մլրդ 68 մլն դոլար»,- ասել է Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ՝ նախարարը պարզաբանել է, որ պարտքի կառուցվածքում ավելացել է դրամային՝ ներքին պարտքի կշիռը՝ 2024 թվականի 52%-ից այժմ հասել է 53%-ի։

Անդրադառնալով պարտքի ժամկետայնությանը՝ ֆինանսական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մինչև մարումն ընկած միջին ժամկետը կազմում է 6,9 տարի, ինչը ցածր է սահմանված 7-10 տարի թիրախային ուղենիշից։ Նախարարի պարզաբանմամբ՝ այս մոտեցումը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով, ինչի պատճառով իշխանությունները որոշել են ժամանակավորապես կրճատել երկարաժամկետ պարտքի ներգրավումը և դրան վերադառնալ այն ժամանակ, երբ տոկոսադրույքները նվազեն։

Նախարարն անդրադարձել է նաև մակրոտնտեսական այլ ցուցանիշներին՝ հայտնելով, որ 2021-2025 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 7,9%, իսկ 2025 թվականի ցուցանիշը ճշգրտումից հետո կազմել է 7,1%։ Միաժամանակ, բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3,8%-ը (պլանավորված 5,5%-ի փոխարեն)՝ հասնելով 418,8 մլրդ դրամի:

2025 թվականին հարկային մուտքերի հավաքագրումները հասել են 2 տրիլիոն 725 մլրդ դրամի, ինչը կազմում է ՀՆԱ-ի 24,1%-ը։ Նախարարի պարզաբանմամբ՝ այս արդյունքը 1 տրիլիոն 116 մլրդ դրամով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ 

Նրա խոսքով՝ բյուջեի ծախսային մասում կապիտալ ծախսերն աճել են՝ հասնելով ՀՆԱ-ի 6,2%-ին (2021 թվականի 3,1%-ի փոխարեն)։ Մինչդեռ ընթացիկ ծախսերը նույն ժամանակահատվածում նվազել են՝ 25,9%-ից հասնելով մինչև 23,1%-ի։ 

Ընդդիմադիր ուժերն ավելի վաղ իշխանություններին մեղադրել էին պետական պարտքն անարդյունավետ կառավարելու մեջ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել էր, որ 2018 թվականից ի վեր ներգրավված պարտքի չափով պետությունը ներկայումս մարումներ է կատարում պետական բյուջեից։ Նրա տվյալներով՝ ՀՀ-ն այժմ վարկերի սպասարկման համար վճարում է 270 մլրդ դրամով ավելի, քան 2018 թվականին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) զեկույցի համաձայն՝ 2010 թվականից ի վեր Հայաստանի արտաքին պարտքն աճել է 2,8 անգամ, իսկ միջազգային պահուստներով դրա ծածկման մակարդակը կազմել է 24,1%։ 2024 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմել է 12,8 մլրդ դոլար կամ 5,09 տրիլիոն դրամ։ Նշենք, որ 2025 թվականի ամռանը Fitch գործակալությունը կանխատեսել էր Հայաստանի պետական պարտքի աճ։ Գործակալության գնահատմամբ՝ բյուջեի պակասուրդը 2025 թվականին պետք է ավելանար մինչև ՀՆԱ-ի 5,4%, իսկ այնուհետև 2026-2027 թվականներին նվազեր մինչև 4,4%։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+