Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել է Ջրափիում քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է Շիրակի մարզի Ջրափի գյուղի 33/50 ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակի բացակայության մասին:

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ հանձնաժողովի անդամ կինը պատասխանելով հարցին, թե արդյոք բերվե՞լ են 3 համարի քվեաթերթիկները, նշում է, որ դեռևս չեն ստացել, և իրենք արդեն երկու ժամ է՝ սպասում են դրանց: Այնուհետև տեսանյութի հեղինակը ցուցադրում է քվեաթերթիկների տրցակները, որտեղ դրանք դասավորված են հերթականությամբ, և երևում է, որ 1-ին և 2-րդ համարների կողքին անմիջապես դրված է 4-րդ համարի փաթեթը, իսկ 3-րդ համարը բացակայում է:

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը հեռախոսով կապ հաստատում տարածքային ընտրական հանձնաժողովի հետ՝ բացակայող քվեաթերթիկների հարցը ճշտելու համար: Տեղամասում գտնվող պատասխանատուները նշել են, որ խնդրի մասին արդեն ահազանգել են, և այս պահին իրավիճակը դիտարկվում է որպես տեխնիկական խնդիր, որը կստանա լուծում:

Մելոյանը հորդորել է ընտրական գործընթացի մասնակիցներին ստուգել տեղամասերում քվեաթերթիկների առկայությունն ու վիճակը:

«Հանրապետություն» կուսակցության անդամները հունիսի 5-ին դիմում էին հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին դադարեցնելու գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Նման հորդորով հունիսի 4-ի հեռուստաբանավեճի ժամանակ Արամ Սարգսյանին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԿԸՀ-ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+