Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:02

Հոխիկյանի և ենթադրյալ ՔՊ ներկայացուցիչների միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

Հոխիկյանի և ենթադրյալ ՔՊ ներկայացուցիչների միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանի և երկրորդ կողմի հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ Հոխիկյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչները Նորակերտում գտնվող իր տան վրա են հարձակվել ու բռնության ենթարկել իրեն։

Ավդալյանը հստակեցրել է, որ հանցանքի մասին 2 հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով (ՔՕ 297, 194 և 195 հոդվածներ): Նա նշել է, որ կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հոխիկյանը նախկինում ակտիվորեն ներգրավված էր ընդդիմադիր շարժումներում, «5165 շարժման» անդամ էր, իսկ հետագայում՝ «Ազատագրական շարժման» հիմնադիր անդամներից մեկը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հոխիկյանն այդ անձանց հեռանալուց հետո է հայտնաբերել, որ տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+