«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչներին մեղադրել է իր տան վրա հարձակվելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։
Նրա փոխանցմամբ՝ իշխող քաղաքական ուժի երկու ներկայացուցիչ մայիսի 31-ին փորձել է ներխուժել Նորակերտ գյուղում գտնվող իր տուն, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։
Լրագրողը հայտնել է, որ միջադեպից հետո դիմել է իրավապահներին և հաղորդում ներկայացրել խուլիգանության ու հարձակման դեպքի առթիվ։
Հոխիկյանը նախկինում ակտիվորեն ներգրավված էր ընդդիմադիր շարժումներում․ սկզբում հանդիսացել է «5165 շարժման» անդամ, իսկ հետագայում՝ «Ազատագրական շարժման» հիմնադիր անդամներից մեկը։





































