Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:51

Փորձում են ՀՀ-ից ստեղծել ՌԴ-ի թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով. Քոչարյան

Փորձում են ՀՀ-ից ստեղծել ՌԴ-ի թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով. Քոչարյան

«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք է անցկացրել Երևանի «Ազատության» հրապարակում:

Հանրահավաքի ավարտից հետո դաշինքի համակիրները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներով։ Միջոցառումն ուղիղ հեռարձակվել է Armenia Today YouTube-յան ալիքով։

Դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն իր ելույթի ընթացքում քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Եվրասիական տնտեսական միության դեմ ուղղված քայլերը ծանր կացության մեջ կդնեն երկրի տնտեսությունը։

«Այսօր մեր տնտեսությունն էապես կախված է ԵԱՏՄ պետություններից։ Ես չգիտեմ ինչու, բայց մեզ սարքում են Ռուսաստանի հետ թշնամի և տանում են Ուկրաինայի ճանապարհով»,- ասել է Քոչարյանը։

Նա նախազգուշացրել է, որ եթե այս իշխանությունը մնա, ապա Հայաստանի տնտեսությունը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ։ Միևնույն ժամանակ, Քոչարյանն ընդգծել է Ռուսաստանի հետ դաշնակցային, ինչպես նաև Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու կարևորությունը։

«Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի և շատ լավ հարաբերություններ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Մեզ պետք է և՛, և՛, ոչ թե՝ կա՛մ, կա՛մ։ Եվ դա հնարավոր է։ Ուղղակի պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա»,- նշել է նախկին նախագահը։

Բացի այդ, Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է գործող իշխանության խոստումներին ու դրանց արդյունքներին՝ ներկայացնելով 7 կետ, որոնք, ըստ նրա, ձախողվել են։ Նա, մասնավորապես, նշել է խաղաղության խոստման դիմաց բերված պատերազմը, հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները, Արցախի հանձնումն ու փախստականների առկայությունը։

ՀՀ նախկին նախագահը քննադատել է նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ իշխանությունների ձախողված քաղաքականությունը։ Նա մեղադրել է գործող ուժին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն սեփական համակարգն ստեղծելու և նոր օլիգարխներ աճեցնելու մեջ։

Քոչարյանը մեղադրել է իշխանություններին երկրում օնլայն կազինոների տարածմանը նպաստելու մեջ, ինչը, նրա գնհատմամբ, քայքայում է ընտանիքներ։ Բացի այդ, նա մատնանշել է աղքատության բարձր ցուցանիշներն ու երկրում հանցավորության, հատկապես՝ թմրամոլության կտրուկ աճը՝ ընդգծելով, որ նման ծավալների տարածումն անհնար կլիներ առանց բարձր հովանավորչության։

Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։

Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+