Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:20

Վառելիքի պահեստի պայթյունի գործով առգրավվել են Արցախի նախագահի հեռախոսը․ Երիցյան

Վառելիքի պահեստի պայթյունի գործով առգրավվել են Արցախի նախագահի հեռախոսը․ Երիցյան

Հայաստանի իրավապահներն առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Փաստաբանը նշել է, ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության, հեռախոսն առգրավվել են 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի գործի շրջանակներում, ընդ որում՝ սարքն արտադրվել է 2025 թվականին։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող վառելիքի պահեստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել։ Դրա հետևանքով զոհվել էր 218 մարդ, առնվազն 120 քաղաքացի ստացել էր տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ՝ հիմնականում այրվածքներ։ Զոհվածների թվում էին Արցախի ոստիկանության երկու աշխատակից և 31 զինծառայող, այդ թվում՝ 9-ը սպա։

Երիցյանը նաև հայտնել է, որ Արցախի նախկին զինվորական կոմիսար Ֆելիքս Գաբրիելյանին ծանուցում է ուղարկվել 2008 թվականին իրեն հատկացված 60 քառակուսի մետր մակերեսով ծառայողական բնակարանն ազատելու մասին։ Ծանուցման մեջ, փաստաբանի փոխանցմամբ, նշված է, որ բնակարանը տրամադրվել է «ոչ իրավաչափ»։

Գաբրիելյանն Արցախի նախկին զինվորական կոմիսարն էր 1999-2011 թվականներին, Պաշտպանության բանակի մարտական պատրաստության բաժնի նախկին պետը 1993-1998 թվականներին, Արցախի բնապահպանության նախկին նախարարը 2018-2023 թվականներին, Արցախի նախագահի խորհրդականը, Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ։ Փաստաբանը նշել է, որ այս բնակարանը Գաբրիելյանի և նրա ընտանիքի միակ բնակության վայրն է Հայաստանում։

Երիցյանի խոսքով՝ նմանատիպ գործընթաց նախկինում նախաձեռնվել էր Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն Վարչական դատարանի որոշմամբ՝ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել էր, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։

Փաստաբանը պնդում է, որ ներկայումս նմանատիպ հարյուրավոր գործընթացներ են նախաձեռնված։ Նա նաև հայտարարել է, որ ծանուցումներում նշված չեն խախտումների փաստացի հիմքերը, իսկ փաստաթղթերը պարունակում են բազմաթիվ ուղղագրական և փաստացի սխալներ։

Երիցյանը հիշհցրել է, որ մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+