Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:08

Երրորդ երկրներից ՀՀ անձնական ապրանքների ներմուծման չափաքանակ կսահմանվի

Երրորդ երկրներից ՀՀ անձնական ապրանքների ներմուծման չափաքանակ կսահմանվի

Կառավարությունը սահմանել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների ներմուծման չափաքանակ։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 21-ի նիստում։

Ըստ նախագծի՝ ներկայումս ԵՏՄ մաքսային տարածքում առկա է միայն ծխախոտի և ալկոհոլային խմիչքների չափաքանակ, իսկ մյուս ապրանքատեսակների համար գործում են ընդհանուր արժեքային և քաշային շեմեր (օդային տրանսպորտով՝ մինչև 10 000 եվրո և 50 կգ, իսկ ցամաքայինով կամ հետիոտնային կարգով՝ մինչև 200 եվրո և 10 կգ):

Նոր կարգավորմամբ կառավարությունը կհաստատի ապրանքների կոնկրետ ցանկ, որով կսահմանվի՝ որ ապրանքատեսակից ինչ քանակով է թույլատրվում ներմուծել Հայաստան առանց հարկման: Չափաքանակները սահմանելիս հաշվի են առնվել նվազագույն 10 կգ և առավելագույն 51 կգ քաշի շեմերը, իսկ հատով կամ այլ միավորներով հաշվարկվող ապրանքների դեպքում հիմք է ընդունվել ողջամտությունն ու նախկին փորձառությունը, նշված է նախագծում։

Սահմանված քանակները գերազանցող ապրանքները ենթակա կլինեն հայտարարագրման, և քաղաքացիներն ստիպված կլինեն դրանց դիմաց վճարել մաքսատուրքեր ու հարկեր՝ ֆիզիկական անձանց համար սահմանված դրույքաչափերով:

Մեկ այլ որոշմամբ՝ ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներ է սահմանել։

Նոր նախագծով նախատեսվում է հստակեցնել ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմերը և կոնկրետացվելու է ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը Հայաստան կարգավորվում է բացառապես ներպետական օրենսդրությամբ և կառավարության որոշումներով սահմանված հատուկ կարգերով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+