Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:39

Հայաստանի համար լավ կլինի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև արագ կողմնորոշվելը. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի համար լավ կլինի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև արագ կողմնորոշվելը. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Հայաստանի անորոշությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում խանգարում է փոխադարձ երկարաժամկետ տնտեսական հարաբերություններին:

«Ավելի լավ կլինի, եթե Հայաստանում արագ կողմնորոշվեն, այդպես ավելի ազնիվ կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների հանդեպ, թե՛ հենց Հայաստանի հանդեպ: Այս անորոշությունն ստիպում է տնտեսական օպերատորներին սպասողական դիրք բռնել և խանգարում է կառուցել երկարաժամկետ տնտեսական հարաբերություններ»,- ասել է նա:

Օվերչուկն ընդգծել է, որ Մոսկվան կցանկանար Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միությունում: Նրա խոսքով՝ եթե Երևանն ընտրում է ԵՄ-ի հետ մերձեցումը, Ռուսաստանի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է «աջակցի իր բյուջեի հաշվին»:

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը:

Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվան և Երևանը հրապարակայնորեն վիճում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագայի շուրջ՝ ԵՄ-ի հետ նրա մերձեցման ֆոնին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել երկու Միությունների միջև, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եվրաինտեգրման կուրսը տանում է «հասարակության պառակտման» և ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի հնարավոր կորուստները գնահատել էր ՀՆԱ-ի 15-20%-ի չափով: Երևանում, միևնույն ժամանակ, վստահեցնում են, որ երկիրը դեռ չի պատրաստվում դուրս գալ Միությունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+