Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:42

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը քննադատել է Բաքվում հայ գերիների դատավարությունը

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը քննադատել է Բաքվում հայ գերիների դատավարությունը

Բաքվում հայերի նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության չափանիշներին, նշվում է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի (International Commission of Jurists — ICJ) «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» խորագրով զեկույցում:

Միջազգային փորձագետները խիստ քննադատության են ենթարկել դատավարությունները՝ արձանագրելով համակարգային թերություններ: Զեկույցում նշված է, որ քաղաքացիական անձանց գործերը քննել են ռազմական դատարանները՝ առանց որևէ իրավական հիմնավորման:

Մեղադրյալներին զրկելով իրենց ընտրած փաստաբանների օգնությունից՝ ադրբեջանական կողմը նրանց համար պետական պաշտպաններ է նշանակել, որոնք անտեսել են առկա ապացույցները։

Զեկույցում, որպես հայերի իրավունքները ոտնահարող փաստեր, նշված են փաստաթղթերի տրամադրումն անհասկանալի լեզվով, ինչպես նաև անբավարար դատական թարգմանությունը կամ դրա բացակայությունը։ Բացի այդ, դատավարություններն անցկացվել են դռնփակ՝ առանց միջազգային դիտորդների և դիվանագետների մասնակցության։

Փաստաթղթում առանձնահատուկ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործին։ 

Ըստ ICJ-ի՝ նրան առաջադրված մեղադրանքները հակասում են օրինականության սկզբունքին, քանի որ վերաբերում են 1988 թվականից սկսած ժամանակահատվածին, երբ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։ Հանձնաժողովն ընդգծում է, որ սա հիմնարար մտահոգություններ է առաջացնում, քանի որ նա չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների գործողությունները տասնամյակներ անց քրեական հետապնդման հիմք կդառնան։

Միջազգային իրավաբանները կոչ են արել Ադրբեջանին ապահովել, որպեսզի հայ պաշտոնյաների գործերով բողոքարկումները քննվեն քաղաքացիական դատարաններում։ 

Միևնույն ժամանակ, ICJ-ն դիմել է Եվրոպայի խորհրդին՝ առաջիկա դատական նիստերը դիտարկելու և թափանցիկությունն ապահովելու համար մուտքի իրավունք ստանալու պահանջով՝ շեշտելով, որ այս դատավարություններն արտացոլում են Ադրբեջանի արդարադատության համակարգի ընդհանուր ճնշված վիճակը։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։

Արցախի ղեկավարները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին  20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+