Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:37

ՀՀ-ի մասին ԵԽԽՎ զեկույցն ամոթալի հարված է ժողովրդավարությանը․ Ամստերդամ

ՀՀ-ի մասին ԵԽԽՎ զեկույցն ամոթալի հարված է ժողովրդավարությանը․ Ամստերդամ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցը՝ այն որակելով որպես «ամոթալի հարված ժողովրդավարությանը»։

Վերլուծելով ընտրարշավը՝ ԵԽԽՎ պատվիրակությունը մատնանշել էր կոշտ հռետորաբանության, վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ընտրողների վրա ճնշումների և ընտրակաշառքի հնարավոր դեպքեր։

Իրավապաշտպանը, ով վերջերս է վերադարձել Հայաստանից, նշել է, որ կառույցի ներկայացրած փաստերը ծայրահեղ աղավաղված են և միակողմանի, ինչը լուրջ հարված է հասցնում ԵԽԽՎ հեղինակությանը։ Զեկույցում նաև արձանագրվել են քաղաքական բևեռացման, պետական ​​ինստիտուտների նկատմամբ ցածր վստահության, վարչական ռեսուրսների չարաշահման և ընտրական կոռուպցիայի մեղադրանքների խնդիրները և նշվել է Հայ Առաքելական եկեղեցու «աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։

Ամստերդամը հայտարարել է, որ ցնցված է այն աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Փաստաբանի պնդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում եկեղեցին կործանելու և հոգևոր առաջնորդին հեռացնելու ուղղությամբ, սակայն զեկույցի հեղինակները նախընտրել են լռել պետական ռեսուրսների բացահայտ չարաշահման և եկեղեցականների ապօրինի կալանավորումների մասին, ինչը նա որակել է որպես «քաղաքական երեսպաշտություն»։

Ամստերդամը նաև մտահոգություն է հայտնել Արևմուտքի՝ Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ։ Նա սարսափելի է որակել այն փաստը, որ արևմտյան առաջնորդները մասնակցել են Փաշինյանի նախընտրական միջոցառմանը՝ անտեսելով իրավունքի գերակայության զանգվածային խախտումները։ Իրավաբանը շեշտել է, որ Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը եկեղեցին է։

Փաշինյանը 2025 թվականից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին նա մի խումբ հոգևորականնեի հետ ստորագրել էր ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը։

Փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր նաև եկեղեցուն հարկելու և կառուցվածքը բարեփոխելու մտադրության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+