Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Կոտայքի նախկին մարզպետի գույքի բռնագանձումը դարձել է քարոզարշավի թեմա

Կոտայքի նախկին մարզպետի գույքի բռնագանձումը դարձել է քարոզարշավի թեմա

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի և նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի գույքի բռնագանձման գործընթացի մասին։

Խոսքը վերաբերում է Առինջի առանձնատան 90%-ին, Ծաղկաձորում գտնվող հողամասին և ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ-ի 2000 բաժնետոմսին։

Գլխավոր դատախազությունից պնդում են, որ նշված սեփականությունն անցել է պետությանը, քանի որ ապօրինի ծագում ունի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (Կարապետ Գուլոյանի աները-խմբ․) նախընտրական քարոզարշավի ընթացքում մեկնաբանել են ստեղծված իրավիճակը։

Փաշինյանը մայիսի 13-ին Արագածոտնի մարզում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ պետականացումը որակել է որպես գույքի վերադարձ քաղաքացիներին՝ հայտարարելով նաև հազարավոր հեկտար անտառային տարածքների նկատմամբ պետական վերահսկողության վերականգնման մասին, թեև դրանց հետագա շահագործման մեխանիզմները չեն հստակեցվել։

Ծառուկյանն Իջևանում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ դատական վճիռները որակել է «մանր որոշումներ»՝ շեշտելով, որ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները պետք է անձնական պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար։

Հակակոռուպցիոն դատարանն անմեղ էր ճանաչել Ծառուկյանին՝ 2017 թվականի խորհրդարականան ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով և խափանման միջոցի համար վճարված 100 միլիոն դրամը վերադարձրել վճարողի հաշվին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+