Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Ադրբեջանցիները պղծել են Վաղուհասի ազատամարտիկների գերեզմանոցը

Ադրբեջանցիները պղծել են Վաղուհասի ազատամարտիկների գերեզմանոցը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովն ահազանգել է Ադրբեջանի իրականացրած վանդալիզմի հերթական դեպքի մասին։

Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ թիրախավորվել է բռնազավթված Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։

Ավանեսովի փոխանցմամբ՝ ադրբեջանական տիրույթում տարածված տեսանյութը փաստում է էթնիկ և կրոնական ատելության վրա հիմնված կանխամտածված գործողությունների մասին։ Տեսանյութի հեղինակը ցուցադրաբար պղծում է տապանաքարերը, քայլում հանգուցյալների դիմանկարների վրայով և հարվածում դրանց։

Օմբուդսմենն ընդգծել է, որ սա ոչ միայն մշակութային արժեքների ոչնչացում է, այլև հոգեբանական ահաբեկչություն՝ ուղղված զոհվածների հարազատների և ամբողջ հայ հասարակության դեմ։

«Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է»,- նշել է նա։

2024 թվականի հունվարին ևս Վաղուհաս գյուղում 2020 թվականի պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար էր ոչնչացվել։ Մշակութային ժառանգության պաշտպանը շեշտում է, որ Արցախի տարբեր բնակավայրերում նմանատիպ տասնյակից ավելի փաստեր են արձանագրվել, ինչը հաստատում է պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության մասին։

Փետրվարին «Գեղարդ» հիմնադրամն ահազանգել էր, որ Ադրբեջանը վանդալիզմի էր ենթարկել Արցախի Վաղուհաս գյուղի եկեղեցին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+