Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:11

Կարապետյանը բացառել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը

Կարապետյանը բացառել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի կիրառումը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը, անդրադառնալով իրավապահ մարմինների տարածած հաղորդագրություններին և գաղտնալսումներին, որոնք վերաբերում են կուսակցության ներկայացուցիչների կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու դեպքերին, հայտարարել է, որ չի լսել և ոչ մի ձայնագրություն։

«Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Ես գիտեմ ձայնագրությունների մասին, բայց ես ընդհանրապես չեմ լսում, որովհետև, վստահ եմ, որ մեր կողմից ոչ մի կաշառք, ոչ մի ապօրինություն չի կատարվում և չի կատարվելու»,- շեշտել է նա։

Կարապետյանն ընդգծել է, որ որևէ առնչություն չունի նման գործընթացների հետ և հավելել, որ եթե նման սխալ թույլ տված լինեին, հարյուրավոր մարդիկ էին բանտերում հայտնվելու։

«Բանտարկելով մեր մարդկանց՝ չեն կարող բանտարկել այդ մարդկանց մտքերը, սկզբունքները, համառությունը, և իրենք բոլոր տեղերում ունենալու են ֆիասկո։ Դուք դրանում չկասկածեք, որովհետև իրենք ամեն ինչ անում են ոչ օրենքի սահմաններում, և այդ անողներն օրենքի սահմաններում պատասխան են տալիս»,- նշել է նա։

Կարապետյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը գործում է բացառապես օրենքի շրջանակներում։

Մարտի 30-ից իրավապահներն «Ուժեղ Հայաստանի» անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունում այդ մեղադրանքներն անհիմն էին անվանել և կատարվածը գնահատել որպես քաղաքական հետապնդում։

Ապրիլին բերման էին ենթարկվել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստանի» անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+