Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:54

ՌԴ-ն կարող է սահմանափակել Հայաստանից գյուղմթերքի և հանքաքարի ներկրումը. ԶԼՄ

ՌԴ-ն կարող է սահմանափակել Հայաստանից գյուղմթերքի և հանքաքարի ներկրումը. ԶԼՄ

Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում՝ ի պատասխան պաշտոնական Երևանի վերջին շրջանի գործողությունների, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Որպես հակառուսական քայլ՝ Մոսկվան դիտարկում է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան։

Ըստ պարբերականի՝ ռուսական կողմի նախատեսած սահմանափակումները ներառում են արգելքներ Հայաստանից սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների ներկրման համար։

Հանքարդյունաբերության ոլորտում Մոսկվան նախատեսում է դադարեցնել որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ մոլիբդենային հանքաքարի և դեկորատիվ քարերի գնումը, նշել է թերթը։

Ըստ պարբերականի՝ առավել ռիսկային է համարվում Մեծամորի ատոմակայանի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայումը։ Ըստ աղբյուրի՝  ՌԴ-ն մտադիր է ՀՀ-ից այլևս թափոններ չվերցնել, ինչը կարող է Հայաստանին կանգնեցնել էկոլոգիական աղետի առաջ, քանի որ Հայաստանում չկան դրանց ուտիլիզացման համար անհրաժեշտ պայմաններ: 

Դիտարկվում են նաև անհատական պատժամիջոցներ հայ գործարարների և պետական ծառայողների նկատմամբ, ենթադրվում են անշարժ գույքի ու ֆինանսական ակտիվների սահմանափակումներ, մուտքի արգելք և արտաքսումներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին կայացած հանդիպումից հետո բիզնեսը, հասարակական շրջանակները և ԶԼՄ-ներն արձանագրել էին, որ Մոսկվան փոխել է վերաբերմունքը։ Մասնավորապես, ՌԴ-ում ապրիլի 12-ին վերսկսվել էր «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո Օլեգ Գուսովի մահվան գործի քննությունը, մի քանի անգամ կասեցվել էր հանքային ջրի որոշ խմբաքանակների վաճառք։

Կարդացեք նաև՝ 

Մոսկովյան բանակցությունների երանգները. Փաշինյան-Պուտին բաց խոսակցությունից մինչև հնարավոր ճնշումներ հայկական բիզնեսի վրա

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+