Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:25

ԵՄ անդամակցությունը Վրաստանի համար ինքնանպատակ չէ. Պապուաշվիլի

ԵՄ անդամակցությունը Վրաստանի համար ինքնանպատակ չէ. Պապուաշվիլի

Վրաստանը չի ընտրի եվրաինտեգրման այնպիսի ուղի, որը ենթադրում է ինքնիշխանության կորուստ կամ տարածքային զիջումներ, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի կամ Մոլդովայի պարագայում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ուզում եմ ասել բոլորին՝ Եվրամիությանը՝ Բրյուսելին և Վրաստանում նրանց արբանյակներին, եվրաինտեգրման ուկրաինական կամ մոլդովական ուղին վրացական ուղի չէ։ Վրաստանը երբեք չի ընտրի այն ճանապարհը, որը նշանակում է անդամակցություն ԵՄ-ին տարածքային զիջումների կամ պետականության չեղարկման գնով»,- նշել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի համար «ինքնանպատակ չէ», եթե դրա համար անհրաժեշտ լինի հրաժարվել ազգային ինքնությունից կամ սեփական քաղաքականությունը որոշելու իրավունքից։

Պապուաշվիլին իր խոսքում հղում է արել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինան հնարավոր է՝ ստիպված լինի տարածքային զիջումների գնալ ԵՄ-ին մոտենալու համար։ Նա նաև հիշատակել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի վերջին հայտարարությունները՝ Ռումինիայի հետ միավորվելու վերաբերյալ, որը դիտարկվում է որպես Եվրամիություն մտնելու կարճ ճանապարհ։

«Եթե ԵՄ անդամակցությունը դառնում է ինքնանպատակ, դա նշանակում է, որ դու պետք է զոհաբերես քո պետական ինքնիշխանությունը։ Մենք չենք կարող զիջել մեր տարածքները, ինքնիշխանությունն ու ինքնությունը հանուն այդ նպատակի»,- հավելել է քաղաքական գործիչը։

Չնայած Թբիլիսին հայտարարում է, որ շարունակում է հետևել եվրաինտեգրման ուղուն, սակայն փետրվարին Պապուաշվիլին մեղադրել էր ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ՝ հավելելով, որ իրենց անդակմակցությունը ԵՄ-ին ինքնանպատակ չէ։

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասն ապրիլի 22-ին հայտարարել էր, որ միության 26 անդամ պետություններ պատրաստ են աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, սակայն մեկ երկիր արգելափակում է այդ գործընթացը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+