Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:13

Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են․ Կարապետյանը՝ Արթուր Ավանեսյանի կալանքի մասին

Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են․ Կարապետյանը՝ Արթուր Ավանեսյանի կալանքի մասին

ՀՀ գործող կառավարության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով կուսակցության ներկայացուցիչ, հետախույզ Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը:

Ավանեսյանը, որը ղեկավարում է կուսակցության անվտանգության բաժինը և համակարգում «Ուժեղ խաղաղություն» ծրագիրը, երկու ամսով կալանավորվել էր ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։

«Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ՝ Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) պահանջները։ Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են, ինչը չկարողացան անել Ալիևը և Ադրբեջանը 30 տարվա ընթացքում՝ իրենց հրամանով դա կատարեց ՀՀ իշխանությունը։ Բայց շուտով մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս»,- ասել է նա:

Մեկնաբանելով Հայաստանում աղքատության բարձր մակարդակը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը, որպես իրավիճակի պատճառ, նշել է իշխանության պաշտոնյաների մտքում «տոտալ աղքատությունը»:

«Այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարողանում են կառավարել միայն աղքատ մարդկանց, որ 10 000 դրամ թոշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր բոլոր խոսույթները»,- հայտարարել է Կարապետյանը։

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից «Գերնիկա» մրցանակն ստանալու մասին հարցին՝ կուսակցության առաջնորդն այն անվանել է «թաքնված կաշառքի ձև»։

«Դա դրսից կառավարման ձև է, տեսել են վարչապետի թույլ կողմերը։ Քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ՝ նրանք թելադրում են իրենց ուզած պայմանները»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։

Հարցին, թե ինչպե՞ս է նա պատրաստվում ծախսել իր 1 դրամ աշխատավարձը, եթե ընտրվի վարչապետ, Կարապետյանն ասել է՝ կառաջարկի, որ ներկայիս վարչապետի կողմից ստեղծված երաժշտական ​​խումբը շարունակի իր գործունեությունը՝ խոստանալով ամսական 1 դրամ փոխանցել նրանց։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ եթե Կարապետյանն ընտրվի վարչապետ, կհրաժարվի աշխատավարձից և փոխարենը կստանա ամսական 1 դրամ։

Կարապետյանը նաև խոսել է կուսակցության երիտասարդ կողմնակիցների հետ հանդիպման մասին։ Նա ասել է, որ հանդիպումը ոգեշնչող էր։

«Շատ վաղուց չէի տեսել միասին այդքան հայ հայրենասեր երիտասարդների, խելացի երիտասարդների։ Իրենց հարցերից երևում էր՝ ինչքան հայրենասեր են»,- ասել է նա՝ հավելելով, որ այս հանդիպումները շարունակական կլինեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+