Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:24

ՀՀ ընդդիմադիր 6 ուժ ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել «երեսպաշտությունը»

ՀՀ ընդդիմադիր 6 ուժ ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել «երեսպաշտությունը»

Հայաստանի վեց քաղաքական ուժ համատեղ նամակով դիմել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը՝ ահազանգելով Հայաստանում ժողովրդավարական արժեքների նահանջի մասին, հայտնել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնագահ Արմեն Աշոտյանը։

Ուղերձի հեղինակներ են ՀՀԿ-ն, «Ժառանգություն» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Նրանք նախազգուշացրել են, որ Երևանում այսպիսի բարձր մակարդակի գագաթնաժողովի անցկացումը կարող է «վտանգավոր քաղաքական ուղերձ» լինել առ այն, որ Հայաստանում ժողովրդավարական նահանջն անտեսվում է ԵՄ երկրների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։

«Իրականում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմն ամրապնդում է իշխանությունը, թուլացնում ինստիտուցիոնալ հակակշիռներն ու զսպումները և համակարգված կերպով օգտագործում է իրավապահ ու դատական համակարգերը քաղաքական հակառակորդների և հոգևորականների դեմ»,- ասված է նամակում։

Քաղաքական ուժերը Եվրոպայի առաջնորդներին կոչ են արել հստակ դիրքորոշում հայտնել և պահանջել, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, դադարեցվեն Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումները, դադարեցվեն լրատվամիջոցների սահմանափակումները։

«Կոչ ենք անում գործել համարժեք՝ դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը»,- նշել են հայտարարության հեղինակները՝ հավելելով, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ եվրոպական արժեքների հավատարմության հավաստիությունը ներկայում վտանգված է։

Ապրիլի 29-ին ուժերը նամակը հանձնել են ԵՄ գրասենյակ, որն ուղեկցվել է ակցիայով։

Աշոտյանը քննադատել է իշխանություններին և ԵՄ ներկայացուցիչներին՝ պնդելով, որ Հայաստանը ներկայացվում է «վիտրինայի» տեսքով, մինչդեռ, նրա խոսքով, առկա են քաղաքական հետապնդումներ և սահմանափակվում են ազատությունները։

Նա նաև դժգոհել է, որ ԵՄ ներկայացուցիչներից ոչ ոք չի մոտեցել ակցիայի մասնակիցներին, ինչն, ըստ նրա, վկայում է իրական խնդիրներից խուսափելու և եվրոպական արժեքները չպաշտպանելու մասին։

Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։ Հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, տեղի կունենա ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը։

Փաշինյանը 2025 թվականի մայիսին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են գագաթնաժողովի անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Թարմացված է՝ 29.04.2026 | 14:06

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+