Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:45

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի գումար և բաժնետոմսեր․ ԳԴ

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի գումար և բաժնետոմսեր․ ԳԴ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 39 341 հատ բաժնետոմս, 864,1 դոլար ավանդ, 10,2 միլիոն դրամ, 4,9 հազար եվրո՝ իրենց տոկոսներով, և 2,6 միլիոն դրամ, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

ԳԴ պարզաբանմամբ՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության բաժնետոմսերն ու նշված գումարները Սարգսյանը ձեռք է բերել ապօրինի գույքի օտարման եղանակով, ինչն ապրիլի 21-ի որոշմամբ ենթակա է բռնագանձման։

2019 թվականի սեպտեմբերին Սարգսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման և իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու համար։ Առաջիկա ժամերին դատարանը կքննի նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նախկին նախագահի եղբայրը մինչ այդ հետախուզվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով։

2024 թվականին դատարանը որոշել էր Սարգսյանից ու նրան փոխկապակցված այլ անձից ՀՀ-ին վերադարձնել Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+