Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:27

ԶԼՄ-ն հայտնել է՝ մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կկառավարի ՀԷՑ-ը

ԶԼՄ-ն հայտնել է՝ մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կկառավարի ՀԷՑ-ը

Պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում կշարունակի պաշտոնավարել առնվազն մինչև 2026 թվականի ամառ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Գործընթացի երկարաձգումը պայմանավորված է դատական հայցով, որը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն ներկայացրել է ՀՀ կառավարության դեմ։

Դատարանի որոշմամբ՝ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը կասեցվել էր ՀԷՑ-ի բաժնեմասի վաճառքի եռամսյա ժամկետը, ինչը նշանակում է, որ գործադիրը մինչ այդ չի կարող որևէ գործողություն ձեռնարկել ընկերության ակտիվների նկատմամբ։

Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանությունները ծրագրում են ՀԷՑ-ը ճանաչել հանրային գերակա շահ և ամբողջությամբ վերցնել պետական վերահսկողության տակ, սակայն դատական վեճի պատճառով այս գործընթացը ժամանակավորապես կանգ է առել։

Պետրոսյանն ավելի ուշ՝ ՀԾԿՀ նիստից հետո, մեկնաբանել է լուրը՝ հայտարարելով, որ իր կարգավիճակը ենթադրում է պաշտոնավարել մինչև ՀԷՑ-ի պետականացման գործընթացի ավարտը։

«Պետականացումից հետո կառավարության համապատասխան մարմինը, որպես լիազոր մարմին, պետք է դիմի ՀԾԿՀ՝ նոր լիցենզիա ստանալու համար։ Այն պահին, երբ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին բաշխման նոր լիցենզիա կտրամադրի, այդ վարչական ակտով ժամանակավոր կառավարչի լիազորությունները կդադարեցվեն»,- հավելել է Պետրոսյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ գործընթացը դեռ մի քանի ամիս կտևի՝ հաշվի առնելով Վարչական դատարանի որոշումը, որը կառավարությանը պարտավորեցրել էր մինչև մայիսի 25-ը ՀԷՑ-ի օտարման գործընթաց չիրականացնել։ Ըստ նրա՝ ևս մի քանի ամիս կպահանջվի անկախ լիցենզավորված փորձագիտական կազմակերպության կողմից ընկերության շուկայական արժեքը գնահատելու համար։

Մայիսի 25-ից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել գործընթացը, որի վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ, իսկ մինչ այդ ՀԷՑ-ի ղեկավարումը կշարունակի իրականացնել Պետրոսյանը։

ՀԷՑ-ի պետականացման գործընթացն սկսվել էր 2025 թվականի հունիսին՝ ընկերության սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։

Կարդացեք նաև՝

Ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք. Կարապետյանը՝ ջրի և էներգետիկայի ոլորտներում առկա վիճակի մասին

«Գոհ եմ», «անջատումները շատացել են», «նապրիժենի չկա». հարցում՝ հոսանքազրկումների մասին

Թարմացված է՝ 22.04.2026 | 15:59

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+