Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:29

«Հայ ենք․ ո՛չ շուն ենք, ո՛չ շանգյալ», «ՔՊ-ի ներվերը չի դիմանում» և «հանդուրժող լինենք»․ հարցում

«Հայ ենք․ ո՛չ շուն ենք, ո՛չ շանգյալ», «ՔՊ-ի ներվերը չի դիմանում» և «հանդուրժող լինենք»․ հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների նախաշեմին Ազգային ժողովում ապրիլի 17-ին շարունակել է կոշտ հռետորաբանությունն ընդդիմության հասցեին՝ մրցակիցներին և նրանց կողմնակիցներին անվանելով «շուն ու շանգյալ»։

Մեկնաբանելով ընդդիմադիրներին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքին առնչվող վարույթը՝ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե ասեմ, «այդ ուժերը» կանցնեն ԱԺ, նշանակում է՝ մտքովս անցկացնեմ՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա»։

Ավելի ուշ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշել էր, որ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով վարքագծի կանոնների խախտման մեղադրանքով վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ, քանի որ «շուն ու շանգյալ» արտահայտությունը վիրավորանք է իշխանության քաղաքական մրցակիցների, ընդդիմության և նրանց սատարող քաղաքացիների նկատմամբ։

Armenia Today-ը հարցում է անցկացրել պարզելու՝ ի՞նչ են կարծում քաղաքացիները վարչապետի այդ արտահայտության մասին, արդյոք վիրավորվե՞լ են դրանից և ո՞րն է այսպիսի բառամթերքով խոսելու պատճառը։

Հարցվածների մեծ մասը քննադատել է ոչ միայն «շուն ու շանգյալ» արտահայտությունը՝ քաղաքական և հասարակության շրջանում, առհասարակ, անընդունելի համարելով վիրավորական, պիտակավորող բառապաշարը։

«Մարդն ամենաբարձր արժեքն է, ու ես գտնում եմ, որ պատժել է պետք նրանց, ովքեր կարող են մարդկանց վարկաբեկել, այսինքն՝ արժեզրկել»,- այսպիսի կարծիք է հայտնել քաղաքացիներից մեկը։

Հարցին, թե ինչո՞ւ է նման բառապաշար տարածված քաղաքական դաշտում, քաղաքացիները տարբեր կարծիքները են հայտնել։ Ոմանք կարծում են, որ նախընտրական վիճակը նյարդային է դարձրել քաղաքական գործիչներին, որոշները կրթական համակարգի թերացում են համարում, մի մասն էլ գտնում է, որ դա անպատժելիության հետևանք է։

«Ով ինչ ուզում՝ անում է, որովհետև անպատժելիությունը շատ է»,- ասել է հարցման մասնակիցներից մյուսը։

Ոմանք «շուն ու շանգյալ» և նմանօրինակ արտահայտություն հնչեցնողներին նույն բնույթի արտահայտություններով են արձագանքել, ոմանք էլ, հակառակը, խորհուրդ են տալիս խմբագրել բառապաշարը և ավելի հանդուրժողական մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ։

«Պետք է հանգիստ, հանդարտ և ավելի հանդուրժողական լինեն։ Վերջիվերջո, ցիվիլ ձևով ընտրություններ են լինելու»,- քաղաքացիներին և քաղաքական գործիչներին այսպիսի խորհուրդ է տվել քաղաքացին։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք էլ իրենց չէին վերագրում և չէին վիրավորվում վարչապետի այդ արտահայտությունից, քանի որ վերջինս, ըստ նրանց, «շուն ու շանգյալ» արտահայտությունն արել է՝ մեջբերելով այն ընդդիմադիրների խոսքից։

«Վարչապետը ուրիշի խոսքերը մեջբերեց, դրանք իր խոսքերը չէին։ Իրենք ավելի շատ շուն ու շանգյալ են, քան քաղաքացիները»,- կատարվածն այսպես է մեկնաբանել մեկ ուրիշ քաղաքացի։

Քաղաքացիների մի մասն էլ, առհասարակ, կա՛մ չէր լսել հնչած «շուն ու շանգյալ» արտահայտությունը, կա՛մ չի ցանկացել մեկնաբանել այն։

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+