ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ իր հարաբերություններն անվանել է «շատ լավ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Դժվար է հավատալ, և ես կարծում եմ, որ դա մոտ չորս շաբաթ տևած ռմբակոծությունների և շատ ուժեղ շրջափակման համադրություն է»,- ասել է նա լրագրողներին։
Նա հավելել է, որ «շրջափակումը, հնարավոր է, նույնիսկ ավելի ուժեղ էր, քան ռմբակոծությունները։
Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







