Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Եվրոպան աշխատում է Հորմուզի նեղուցն առանց ԱՄՆ-ի վերահսկելու ծրագրի վրա․ WSJ

Եվրոպան աշխատում է Հորմուզի նեղուցն առանց ԱՄՆ-ի վերահսկելու ծրագրի վրա․ WSJ

Եվրոպական մի անի երկիր մշակում է լայն կոալիցիա ստեղծելու ծրագիր՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու համար՝ առանց Վաշինգտոնի մասնակցության, Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական գործողությունից հետո, հայտնել է  The Wall Street Journal-ը։

Ըստ թերթի՝ եվրոպական ծրագրի հիմնական նպատակն է նավագնացության ընկերություններին վստահություն տալ՝ մարտական ​​գործողությունների ավարտից հետո նեղուցով տարանցիկ անցման համար։

Նշվում է, որ Գերմանիան, որը նախկինում կասկածանքով էր վերաբերվում Մերձավոր Արևելքում ռազմական ներգրավվածությանը, հավանաբար՝ կմիանա ծրագրին։

Լրատվականը նշել է, որ եվրոպական երկրները դեռ պետք է լուծեն իրենց տարաձայնություններն ԱՄՆ-ի այս ծրագրին մասնակցության վերաբերյալ։ Ֆրանսիացի դիվանագետները կարծում են, որ Վաշինգտոնի ներգրավվածությունն ամբողջ նախաձեռնությունը կդարձնի անընդունելի Իրանի համար, մինչդեռ բրիտանացի պաշտոնյաների պնդմամբ՝ Միացյալ Նահանգներին բացառելը կզայրացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կհանգեցնի գործողության մասշտաբի նվազմանը։

Թերթը ներկայացրել է եվրոպական ծրագրի երեք հիմնական նպատակ՝ նեղուցով անցնող լոգիստիկ ուղիների վերականգնում, ականազերծման գործողությունների անցկացում և առևտրային նավերի ռազմական նավերի ուղեկցությամբ ապահովում։

Թրամփն ապրիլի 13-ին հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն սկսել են Հորմուզի նեղուցի շրջափակումը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ շրջափակումը կվերաբերի միայն Իրան կամ Իրանից ուղևորվող նավերին, այդ թվում՝ Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստներին: Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ ԱՄՆ ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով ոչ իրանական նավահանգիստներ և այնտեղից տարանցիկ նավարկության ազատությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+