© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
ՌԴ-ն հայտնել է Իրանից իր քաղաքացիների տարհանման գործում Երևանի ու Բաքվի զգալի օգնության մասին
Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Հայաստանն ու Ադրբեջանն զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների Իրանից տարհանման գործում։ Օրինակ՝ Բաքուն թույլ է տվել ռուսներին օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր առանձին անցակետերի համար՝ Թեհրանում ՌԴ դեսպանատան նախնական խնդրանքով»,- նշել է դիվանագետը։
Իրանում ռազմական գործողությունների ընթացքում Armenia Today-ը կապի մեջ էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հետ։ Մեզ հայտնել էին, որ Իրանից-Հայաստան սահմանային անցակետը բաց է, բայց ինտերնետ կապի խափանման պատճառով աշխատանքները դանդաղել են։ Ըստ տեղեկությունների՝ անցակետով ՀՀ են գալիս ոչ միայն հայեր ու իրանցիներ, այլև տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
ՌԴ դեսպանատունն ապրիլի 7-ին հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանի միջոցով տարհանվել է 509 ՌԴ քաղաքացի:
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել






