Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:03

Ռուսաստանի ներկայացուցիչները կդիտարկեն Հայաստանի ընտրությունները. Հովակիմյան

Ռուսաստանի ներկայացուցիչները կդիտարկեն Հայաստանի ընտրությունները. Հովակիմյան

Ռուսաստանի ներկայացուցիչները կդիտարկեն Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, իսկ երկու երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարները փոխադարձ այցեր կիրականացնեն, ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի Youtube-յան ալիքում:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղությամբ։ Ըստ նրա՝ ռուսաստանցի դիտորդների ներգրավումն իրականացվում է երկու «խողովակով»՝ միջազգային կազմակերպությունների և ուղիղ հրավերների միջոցով։

«Մենք արդեն կազմել ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ժամանող առաջին՝ 14 մարդուց բաղկացած խմբի վկայականները։ Բացի այդ, Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են նաև մեր կողմից՝ որպես գործընկեր կառույց»,- նշել է նա։

Հովակիմյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ընտրական մարմինների ղեկավարների միջև ձեռք է բերվել փոխադարձ այցերի վերաբերյալ պայմանավորվածություն։

«Իմ ռուս գործընկերն ինձ հրավիրել է սեպտեմբերին դիտարկելու իրենց խորհրդարանական ընտրությունները, իսկ ես նրան հրավիրել եմ հունիսին։ Տիկին (Էլլա-խմբ) Պամֆիլովան կժամանի Հայաստան, իսկ սեպտեմբերին ես կմեկնեմ Մոսկվա»,- հավելել է Հովակիմյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ վերջերս կայացած հանդիպմանը՝ ԿԸՀ նախագահը նշել է, որ այն դեսպանի խնդրանքով էր․ վերջինս ցանկացել է ծանոթանալ ընտրությունների նախապատրաստական ընթացքին: Հովակիմյանը շեշտել է, որ դիվանագետները հարգում են հանձնաժողովի ապաքաղաքական կարգավիճակը և չեն միջամտում ներքաղաքական հարցերին։

ԿԸՀ նախագահը նաև հավաստիացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումներ և համագործակցության եզրեր կան նաև այլ գործընկերների, մասնավորապես՝ Բելգիայի, Էստոնիայի, Լիտվայի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանին հարող քաղաքական ուժերի մասնակցության հնարավորության մասին։ Նա նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ «չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն ռուսական անձնագիր»՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի միջամտում ներքին գործերին, սակայն ակնկալում է նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացին։ Փաշինյանն արձագանքել էր, որ ըստ ՀՀ սահմանադրության՝ Ռուսաստանի քաղաքացին չի կարող պատգամավորի, վարչապետի թեկնածու լինել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+